50.50

ԱՄՆ-ը դադարեցնում է ապատեղեկատվություն տարածած հայկական կայքի ֆինանսավորումը

openDemocracy-ի հետաքննությունից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է ապատեղեկատվության տարածումը և նշել, որ «կխստացնի ընթացակարգերը»։ English

Tatev.jpg Claire Provost author pic
Tatev Hovhannisyan Claire Provost
9 June 2020, 8.29am

Հայաստանում ԱՄՆ դեսպանը openDemocracy-ի հետաքննության հրապարակումից հետո հայտարարել է, որ ամերկացի հարկատուների գումարներն այլևս չեն ուղղվի COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածած առողջապահական նորությունների հակասական կայքի ֆինանսավորմանը։

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակական քննադատության է ենթարկվում համավարակի պայմաններում չապացուցված պնդումների և դավադրությունների տեսությունների տարածման համար, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասում է.

«Մենք կտրականապես դեմ ենք ապատեղեկատվությանը, որը շփոթեցնում է հասարակությանը և հատկապես չի օգնում համաճարակի նման իրավիճակում»։

Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները հնարավորինս աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, և տեղեկացրել, որ դեսպանությունը չի երկարաձգել Medmedia.am կայքի ֆինանսավորումը դրա «շատ խնդրահարույց» բովանդակության պատճառով։

Help us uncover the truth about Covid-19

The Covid-19 public inquiry is a historic chance to find out what really happened.

«Մենք, իհարկե, մի քանի բան սովորեցինք կոնկրետ այս դրվագից»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ արդյունքում դեսպանությունը «կխստացնի որոշ ընթացակարգեր», որպեսզի դրամաշնորհները խթանեն «ինչպես առողջ, այնպես էլ պատասխանատու բանավեճերը»։

Անցած շաբաթ openDemocracy-ն բացահայտել էր, որ ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով անցած տարի հիմնված կայքի ամենաընթերցված հոդվածը կոչ է անում հայերին հրաժարվել կորոնավիրուսի պատվաստումային ցանկացած ծրագրից։

Այս հոդվածն ավելի քան 131,000 դիտում էր ունեցել (ինչը մեծ թիվ է 3 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար)։ Այս և մյուս ամենաընթերցված հոդվածները երրորդ կողմի ֆեյսբուքյան գրառումներ էին, որոնք վերահրապարակվում էին որպես հոդվածներ՝ «Med Media» անվան տակ։

Կայքի որոշ հոդվածներ էլ կորոնավիրուսը «կեղծ համավարակ» էին անվանում, պատվաստումները՝ «կենսաբանական զենք», ինչպես նաև պնդում, որ դիահերձարանը փորձել է COVID-19-ի հետևանքով մահվան կեղծ դեպք արձանագրել։

ԱՄՆ-ի և Հայաստանի հանրային առողջապահության փորձագետները նշել էին, որ այս «աներևակայելի վտանգավոր» բովանդակությունը կարող է սպառնալիք ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, իսկ openDemocracy-ի հետաքննությունը լրատվամիջոցների կողմից վկայակոչվել էր ամբողջ աշխարհում։

«Մենք, իհարկե, մի քանի բան սովորեցինք կոնկրետ այս դրվագից»

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի՝ openDemocracy-ի հետաքննության վերաբերյալ հարցերին, դեսպանն ասել է, որ «տվյալ կայքն ավելի մեծ դրամաշնորհի մաս էր կազմում», որը տրամադրվել էր տեղական մի կազմակերպության, որի առաջարկած նախագծի նպատակն էր կենտրոնանալ առողջապահության ոլորտում կոռուպցիայի նվազեցման վրա: 

Թրեյսին, որը Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019-ին, ասել է, որ «դրամաշնորհը տրամադրվել է մոտ մեկ տարի առաջ և բոլորովին վերջերս էր՝ մայիսի սկզբին…, երբ իմացանք, որ կայքում կան որոշ տեքստեր, որոնց բովանդակությունը շատ խնդրահարույց է»:

Նա ասել է, որ մայիսին «կապվեցինք դրամաշնորհառուի հետ և խնդրեցինք, որ այդ գրառումները հանվեն», սակայն դրամաշնորհառու կազմակերպությունը «կարծում էր, որ սա ազատ խոսքի խնդիր է»։

«Մենք այլ կերպ էինք մտածում։ Մեր կարծիքով՝ ազատ խոսքը պետք է հավասարակշռված լինի նաև կայքի պատասխանատու կառավարմամբ»,- ասել է Թրեյսին՝ հավելելով, որ արդյունքում, «հիմք ընդունելով մեր տեսած այս խնդիրները, որոշեցինք չհաստատել [դրամաշնորհի] երկարաձգման հայտը»։

Դեսպանն ասել է, որ դրամաշնորհն ավարտվել է մայիսի վերջին, և դրամաշնորհառու կազմակերպությունը երկարաձգման հայտ է ներկայացրել, որը չի հաստատվել։ Շարունակում է անհայտ մնալ դրամաշնորհի հստակ չափը, սակայն այն կարող է տարեկան մինչև $50,000 կազմել։

Դրամաշնորհ ստացած տեղական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը openDemocracy-ի հետաքննությունից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Medmedia.am-ը «լսելի է դարձրել ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ձայնը»։

Նա հետաքննությունը որակել էր որպես «գլոբալիստներին բնորոշ մանիպուլացիոն «սենսացիա»», և ասել, որ «նշված հոդվածների հեղինակը չի հանդիսանում կայքի աշխատակից, այլ առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ է և մասնագիտությամբ՝ բժիշկ»:

Վարակակիրներն ավելանում են 

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերն այժմ գերազանցում են 13,000-ը (հունիսի 8-ի դրությամբ), որոնց թվում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս շաբաթ՝ երկուշաբթի օրը, նա հայտարարել էր, որ առողջացել է կորոնավիրուսից և անցնում է լիարժեք աշխատանքային օրակարգի։

«Նրա սեփական իրավիճակն իսկապես ընդգծում է այն փաստը, որ վիրուսը կարող է հասնել մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է ԱՄՆ դեսպանը, որը կոչ է արել «միասնական ջանքերով» պայքարել COVID-19-ի դեմ և նշել, որ ԱՄՆ-ը $5.4 միլիոն է տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ որպես աջակցություն։

«Ես գնահատում եմ այն փաստը, թե որքան բաց է եղել վարչապետը,- ասել է դեսպանը։ -Կարծում եմ, որ սա ճգնաժամային լավ առաջնորդությանը բնորոշ հաղորդակցության իսկական նշան է։ Եթե հասարակությունը կորցնի վստահությունը՝ զգալով տեղեկատվությունը թաքցնելու փորձեր, մենք մեծ փորձանքի մեջ կհայտնվենք»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, որը ևս ֆինանսավորվում է ԱՄՆ գումարներով, Թրեյսիին մի շարք այլ հարցեր են ուղղվել, այդ թվում՝ երկրով մեկ ծավալված՝ ոստիկանների դաժանության դեմ ընթացող ցույցերի վերաբերյալ։

«Ջորջ Ֆլոյդի սպանությունը ցնցող ու ողբերգական իրադարձություն էր, որը շատ ցավի ու տառապանքի աղբյուր է դարձել ամբողջ Միացյալ Նահանգներում»,- ասել է նա՝ հավելելով, որ «խաղաղ բողոքելը հայրենասիրական է», և «առաջնորդները պետք է լսեն» համայնքներին, որոնց ձայնը պետք է լսելի լինի։

We’ve got a newsletter for everyone

Whatever you’re interested in, there’s a free openDemocracy newsletter for you.

Get 50.50 emails Gender and social justice, in your inbox. Sign up to receive openDemocracy 50.50's monthly email newsletter.

Comments

We encourage anyone to comment, please consult the oD commenting guidelines if you have any questions.
Audio available Bookmark Check Language Close Comments Download Facebook Link Email Newsletter Newsletter Play Print Share Twitter Youtube Search Instagram WhatsApp yourData