Skip to content

Վիճահարույց ոսկու հանքը Հայաստանի նոր կառավարության փորձաքննությունն է

Ոսկու հանքի դեմ պայքարելով՝ Հայաստանի քաղաքացիները փորձարկում են երկրի նոր իշխանությունների կամքն ու ճկունությունը։ English, RU

Published:
PA-36383916_copy.jpg
PA-36383916_copy.jpg

Նիկոլ Փաշինյանը, որ Հայատանի վարչապետը դարձավ ցույցերի և անհնազանդությունների միջոցով իշխանափոխությունից հետո 2018 թվականի մայիսին։ Լուսանկարը` Յաղոբզադեհ Ռաֆայելի/ ABACA/ PA Images. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապրիլին Հայաստանում ժողովրդական շարժումը տապալեց գործող կառավարությանը։ Մի քանի շաբաթ տևած քաղաքացիական անհնազանդությունը և գործադուլ/դասադուլներն այնպես էին պարալիզացրել երկիրը, որ Սերժ Սարգսյանին չէր մնացել այլ ելք, քան հրաժարական տալ։ Թավշյա հեղափոխություն անվանումը ստացած շորժումը միայն կառավարության փոփոխություն չէր. այն նաև մշակութային փոխակերպում էր, որն ընթանում է մինչ այս պահը։ Մոտ երկու տասնամյակ շարունակ իշխանությունը յուրացրած Հանրապետական կուսակցության տապալումը (ինչը երկար ժամանակ անհնար էր թվում) հույս ներշնչեց հայաստանցիներին, որ այլ քաղաքական ձգտումների նույնպես հնարավոր է հասնել։ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը հուսախաբության շատ տեղիք չի տալիս։ Ընդդիմադիր լրագրող և քաղաքական գործիչ, հեղափոխության առաջնորդը համարվող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իրեն դիրքավորել է որպես հետ֊գաղափարական, ոչ ավել ոչ պակաս` քան հենց «ժողովրդի»

ներկայացուցիչ, թեև ներկայացուցչությունից մինչև կառավարություն ընկած տարածությունում շոշափելի քաղաքական ծրագրեր առանձնապես չկան: Եվ այս անհստակությունը՝ զուգակցված հետհեղափոխական էյֆորայի հետ, կառավարությանը և ժողովրդի լեզվով ասած` Նիկոլին վերածել է դատարկ էկրանի, որի վրա անդրադարձվում են հասարակության տարատեսակ հույսերը։ Իրականում այդ հույսերը բազմատեսակ են, երբեմն` իրարամերժ և հաճախ` ծանրացած մարտահրավերներ հին կարգին,  որոնք հեշտ չէ իրագործել:

Առողջարանային Ջերմուկ քաղաքում այս զգացմունքները ճանապարհ են բացել հետհեղափոխական առաջին ճգնաժամի համար, որտեղ տեղի բնակիչները ոտքի են կանգնել ընդդեմ միջազգային մի ընկերության ու Հայաստանում հանքարդյունաբերության երկարակյաց ու կոռումպացված ժառանգությանը: